Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին
Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է «Միհր» գործակալությունը։
Սգո արարողություններից հետո Իրանի նախագահի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Նրանք մասնակցել էին Արաքս գետի վրա Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրատարների բացման արարողությանը։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ ուղևորներ։ Բոլորը զոհվել են։

