Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ երկրների ղեկավարների հետ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով բացի Նիկոլ Փաշինյանից Ռուսաստանում են նաև Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները։ Ի դեպ ներկա չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այսօր նրանք նաև ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին։