Ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը․ ԱՄՆ պետդեպարտամենտ

Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունը գրել է «Թվիթերի» միկրոբլոգում

«Սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու Վաշինգտոնի բանակցություններից հետո գրանցված առաջընթացը,- ասված է գրառման մեջ։

Նշենք՝ ավելի վաղ ԵՄ խորհոուրդը պաշտոնապես հաստատեց Փաշինյան-Ալիև առաջիկայում կայանալիք հանդիպումը։