Փաշինյանը և Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։ 

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նիկուշոր Դանի համատեղ մամուլի ասուլիսը։

ՀՀ կառավարություն