Արի, նայիր Արամի աչքերին ու կրկնիր այն տեքստը, որ 4 տարի առաջ ասացիր․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին

«Դիմադրություն» շարժման երթը  կանգ առավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին։

«Այս իշխանության կողմից իշխանության զավթումիցանմիջապես հետո՝ մայիսի 28-ին պետք է տեղի ունենար այս արձանի բացումը,- հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը,- Ամեն կերպ փորձեցին խոչընդոտել որ մայրաքաղաքի սրտում վեր խոյանա այս արձանը»։

Սաղաթելյանը նաև հիշեցրեց վարչապետ Փաշինյանի՝ 2018-ին արձանի բացմանը ասած խոսքերը՝ «մենք պետք է այնպես ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ այստողով անցնելիս շիտակ նայենք Արամի աչքերին»։

«Այդ սրիկան այստեղ էլ խաբեց․ ասում եմ ՝ արի, նայիր Արամի աչքերին ու կրկնիր այն տեքստը, որ 4 տարի առաջ ասացիր»,- ասաց Իշխան Սաղաթելյան։

Այնուհետև «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» բացականչությունների ներքո երթը շարժվեց առաջ։