ՀՀ ՄԻՊ-ը շնորհակալագրեր է հանձնել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Շնորհակալագրեր հանձնեց «Կենտրոնական կլինիկական» և «Կայազորային զինվորական» հոսպիտալների 30 բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության ռազմական բժշկության ոլորտում հայրենանվեր և անձնուրաց ծառայության համար:

Պաշտպանի կողմից հանձնվեցին նաև 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան «Հայրենիքի Պաշտպան» ՄԻՊ պատվոգրեր՝

Գեղարքունիքի մարզի Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցիչ Մկրտիչ Ռուբենի Գայրանյանին

և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Ազատ Մամիկոնի Ապրեսյանին՝ Ռազմագիտական դպրոցական կրթության ու զինված ուժերում ծառայության ավանդի համար.

Վահրամ Արթուրի Իվանյանին և Հայկ Վարուժանի Սարգսյանին,

Հայրենիքի պաշտպանության գործում բացառիկ խիզախության, անձնուրացության ու ծառայողական պարտքը գերազանց կատարելու համար։