Բերել եք նախագիծ, որով ԲԴԽ-ը կարող է որոշել. որ դատավորը լավը չէ, հանել և գործը տալ այլ դատավորի (տեսանյութ)
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին և հարակից օրենքների փաթեթին՝ հարց ուղղեց օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին. «Ձեր խմբակցությունում քաղաքականություն կա, որ իրավական նախագիծը իրավունքի հետ կապ չունի՝ ներկայացնում է Վահագն Հովակիմյանը, որպես ոչ իրավաբան: Այս նախագիծն էլ բավականին լուրջ խնդիրներ ունի իրավաբանության հետ և մասնագիտական տեսանկյունից շատ խոցելի է»: Պատգամավորը հավելեց. «Դուք բերել եք նախագիծ, որ ԲԴԽ-ը կարող է որոշել, որ մի դատավորը լավը չէ, հանի և գործը տա մեկ այլ դատավորի, որը ամբողջ դատավարական օրենսգրքի խախտում է»:
Մանրամասները՝ տեսանյութում

