Քաղաքը կարդում է. մեկնարկեց Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որին մասնակցում են 37 հրատարակչություններ, ինչպես նաև թանգարաններ և գիտահետազոտական կենտրոններ, կամրացնի գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ընթերցողներին հնարավորություն կտա զեղչերով ձեռք բերել սիրված հեղինակների ստեղծագործությունները, հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների, համերգների և այլ նախաձեռնությունների շրջանակում հաղորդակցվել գրողների, գրականագետների, բանասերների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Փառատոնը մեկնարկեց հուլիսի 30-ին՝ Հայաստանի նկարիչների միության դահլիճում: