Դիահերձարանում զինվորների մասունքների, դիերի պահման դեպքով կան աշխատանքից ազատվածներ
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ը լուրեր տարածեցին, որ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- գրել էր Ավանեսյանը։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:

