Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին
Սույն թվականի մարտի 1-ին ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ չեղարկում է մարտի 1-ի երթը՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում առաջնային է առողջապահության նախարարության հորդորին հետևելը և բոլոր տեսակի կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը»: Հարկ է նշել, որ որևէ հորդոր ՀՀ ԱՆ-ը հրապարակային չի ներկայացրել:
Հարց.
- Ինչո՞վ էր պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ՀՀ ԱՆ միայն ձեզ ուղղված հորդորը հանրությունից գաղտնի պահելու հանգամանքը.
- Ի՞նչ ձևաչափով էր ներկայացվել այդ հորդորը. Գրավոր, թե՞ բանավոր, և կոնկրետ ի՞նչ բնույթի, ծավալի և խորության կանխարգելիչ միջոցառումներ էր հորդորում իրականացնել ՀՀ առողջապահության նախարարությունը.
- Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հորդորի մեջ ներառվա՞ծ էր արդյոք զանգվածային փողոցային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու արգելքը.
- Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվող կուսակցությանը մեղավոր և պատասխանատու համարու՞մ եք Հայաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի համար:
Եթե գտնում եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործել է ճիշտ, չի թաքցրել տեղեկատվությունը և առաջնորդվել է հանրային շահերով, ապա պետք է օր առաջ հրապարակեք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՔՊ-ին ուղղված հորդորի ամբողջական տեքստը:
Կանխավ շնորհակալ եմ բաց և հրապարակային աշխատանքի և համագործակցության համար:
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից
Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին.Սույն թվականի մարտի…
Опубликовано Artur Ghazinyan Пятница, 11 сентября 2020 г.

