Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած թվով երրորդ գանգատը

ՄԻԵԴ-ը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

ՄԻԵԴ-ին ուղղված երրորդ գանգատը վերաբերվում  է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում, ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի, խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

«Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով»,- նշված է պաշտպանական խմբի հրապարակած տեղեկատվության մեջ: