Ինչո՞ւ են հայկական կողմի բոլոր գործողությունները հստակ տեղավորվում ադրբեջանական և թուրքական «Մեծ Թուրան» տարածաշրջանային ծրագրի իրականացման հայեցակարգում
Եթե մի երկու նախադասությամբ բնութագրենք Հայաստանի իշխանությունների հետպատերազմյան դիրքը, ապա դա ոչ միայն զայրույթ է առաջացնում ցանկացած նորմալ հայի մոտ, այլ ամեն օր ավելի է հաստատում Ալիևի և Փաշինյանի միջև որոշ պայմանավորվածությունների մասին վարկածը:
Սրանք ենթադրություններ չեն, այլ պարզապես փաստեր:
Իշխանությունները համառորեն հրաժարվում են պատասխանել մի քանի հարցերի.
1-Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հապճեպ ռազմավարական բարձունքներ հանձնում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերին Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:
2-Ինչո՞ւ է անտեսվում այն փաստը, որ Հայաստանի սահմանի կողմում ոչ թե Ադրբեջանի տարածք է, այլ փաստացի գրավված Արցախի Հանրապետության տարածք:
3-Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը խոսում ենթադրյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ ամբողջովին անտեսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
4-Եվ վերջապես, ինչո՞ւ են հայկական կողմի բոլոր գործողությունները հստակ տեղավորվում ադրբեջանական և թուրքական «Մեծ Թուրան» տարածաշրջանային ծրագրի իրականացման հայեցակարգում:
Ի՞նչ է այս ամենը, քաղաքական տգիտությո՞ւն, թե՝ դավաճանություն:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից