Ինչո՞ւ են հայկական կողմի բոլոր գործողությունները հստակ տեղավորվում ադրբեջանական և թուրքական «Մեծ Թուրան» տարածաշրջանային ծրագրի իրականացման հայեցակարգում

Եթե մի երկու նախադասությամբ բնութագրենք Հայաստանի իշխանությունների  հետպատերազմյան դիրքը, ապա դա ոչ միայն  զայրույթ է առաջացնում ցանկացած նորմալ հայի մոտ, այլ ամեն օր ավելի է հաստատում Ալիևի և Փաշինյանի միջև որոշ պայմանավորվածությունների մասին վարկածը:

Սրանք ենթադրություններ չեն, այլ պարզապես փաստեր:

Իշխանությունները համառորեն հրաժարվում են պատասխանել մի քանի հարցերի.

1-Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հապճեպ ռազմավարական բարձունքներ հանձնում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերին Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:

2-Ինչո՞ւ է անտեսվում այն ​​փաստը, որ Հայաստանի սահմանի կողմում ոչ թե Ադրբեջանի տարածք է, այլ փաստացի գրավված Արցախի Հանրապետության տարածք:

3-Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը խոսում ենթադրյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ ամբողջովին անտեսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

4-Եվ վերջապես, ինչո՞ւ են հայկական կողմի բոլոր գործողությունները հստակ տեղավորվում ադրբեջանական և թուրքական «Մեծ Թուրան» տարածաշրջանային ծրագրի իրականացման հայեցակարգում:

Ի՞նչ է այս ամենը, քաղաքական տգիտությո՞ւն, թե՝ դավաճանություն:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից