Իրականում սրանք գնալու են մինչև վերջ… համոզված եմ, որ էդպես էլ կլինի, քանզի իրենց վերջը մենք ենք իրենց ցույց տալու և ոչ միայն ռազմաճակատում

Իսկ հիմա լրիվ լուրջ և առանց ավելորդ հուզականության։

Իսկ հարցրե՞լ եք Ձեզ` ինչու Թուրքիան որոշեց մխրճվել արցախյան մսաղացի մեջ, ինչո՞ւ որոշեց ամեն գնով հաստատվել տարածաշրջանում որպես դոմինանտ ռազմական գործոն, ինչո՞ւ, բացահայտ գնալով ամբողջ աշխարհի դեմ, շարունակում է համառորեն գլխավորել հակահայկական ճակատն ամբողջ աշխարհում։

Այո՛, կհամաձայնեմ ձեզ հետ, որ պան֊օսմանական նախագիծը չի կարող իրականանա, քանի մենք փակում ենք Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական վերամիավորումը ,սակայն այս ամենի մեջ գոյություն ունի նաև շատ պրիմիտիվ և պրագմատիկ տարր։

Թուրքիայի տնտեսությունն արդեն փաստացի պայթել է, թուրքական արժույթը (լիրա) կատաստրոֆիկ գնազրկվում է, կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել` խլելով հազարավոր թուրքերի կյանքեր, տարբեր պատերազմներ, որոնք նախաձեռնել է Էրդողանը ուղղակի խժռում են Թուրքիայի տնտեսությունը , իսկ եթե սրան գումարենք զանգվածային գործազրկությունը , որի առջև կանգնած է թուրքական հասարակությունը, ապա դառնում է պարզ , թե ինչու Էրդողանի ձեռքը, բացի կայսրական ֆաշիստական նկրտումներից, էլ ոչ մի բան չի մնացել։ Հա մեկ էլ` քանի չեմ մոռացել… Էրդողանի ռեյտինգը Թուրքիայում իջել է 34 տոկոսի, իսկ իսլամական աշխարհում իրեն ընդունում են որպես իսլամական առաջնորդ՝ մահմեդականների 0,6 տոկոսը։

Եվ Էրդողանն այս ամենը տեսնելով`որոշեց իր «գործերը դզել»` սանձազերծելով արցախյան պատերազմ, քանզի համարում էր, որ իրենց կհաջողվի շատ շուտ բլիցկրիգով լուծել իրենց հարցերը մեր արյան շնորհիվ։

Բայց դե ստացվեց իրենց համար անհարմար մի բան, հայերը ոչ միայն չհամաձայնեցին կոտորվել, այլ ընդհակառակը` արդեն լուրջ վտանգ են ներկայացնում թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի վարչակազմերի համար, քանզի անխուսափելի է, որ երբ հայերը վերջնակապես կտապալեն սրանց հակահայկական նախագծերը, ապա սրանք անմիջապես երկուսով կկորցնեն իշխանությունը, ինչը սրանց պարագայում նշանակում է մահ-գերեզման։

Էնպես որ, չենք թուլանում, քանզի իրականում սրանք գնալու են մինչև վերջ… համոզված եմ, որ էդպես էլ կլինի, քանզի իրենց վերջը մենք ենք իրենց ցույց տալու և ոչ միայն ռազմաճակատում։

Գինի՛ լից…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից