Պահանջել ձախողված նախարարների՞, թե Փաշինյանի քաղաքական թիմի հրաժարականը (տեսանյութ)
Մինչ Հայաստանի իշխանական վերնախավը՝ վարչապետը, նախագահը, առողջապահության նախարարը վայելում են իրենց ամառային հանգիստը, երկրում լարված իրավիճակ է. հանրային տրամադրություններում օրեցօր մեծանում է դժգոհությունը, հնչում է հրաժարականների պահանջ:
Մարդիկ խիստ անհանգստացած են՝ Հայաստանում չկա պետական կառավարում, կառավարման մեքենան կարծես կանգ է առել, Հայաստանի ժողովուրդն էլ անպաշտպան ու անտեր է մնացել՝ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների առաջ։
Եվ իսկապես, կա տպավորություն, որ Հայաստանում իշխանությունը բացակա է, բացակա է ժողովրդի հանրային կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում, իսկ կյանքն առաջ է շարժվում՝ դեռ նախկին իներցիայով:
Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում