Պահանջել ձախողված նախարարների՞, թե Փաշինյանի քաղաքական թիմի հրաժարականը (տեսանյութ)

Մինչ Հայաստանի իշխանական վերնախավը՝  վարչապետը, նախագահը,  առողջապահության նախարարը վայելում են իրենց ամառային հանգիստը, երկրում  լարված իրավիճակ է.   հանրային տրամադրություններում օրեցօր մեծանում է դժգոհությունը, հնչում է հրաժարականների պահանջ:

Մարդիկ խիստ անհանգստացած են՝ Հայաստանում չկա պետական կառավարում, կառավարման  մեքենան կարծես կանգ է առել,  Հայաստանի ժողովուրդն էլ անպաշտպան ու անտեր է մնացել՝ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների առաջ։

Եվ իսկապես, կա տպավորություն, որ  Հայաստանում իշխանությունը բացակա է,  բացակա է ժողովրդի հանրային կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում, իսկ  կյանքն առաջ է շարժվում՝ դեռ նախկին  իներցիայով:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում