Հայության դեմ այդ բոլոր չարագործությունները Նիկոլի գիտությամբ ու կամոք են, եթե ոչ անմիջական հրահանգով

Նախատեսելով մեր հանրակրթական դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարել, «Հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանել, 7-12-րդ դասարաններում «Գրականություն» վերանվանված առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից մի շարք հեղինակների ստեղծագործությունները, նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկությունները, մեր գողթան երգերը դուրս շպրտել, «թավշյա հեղափոխականներն» իրենց այդ մտադրությունն իրականություն դարձնելու պարագայում ուղղակի հարված են հասցնելու մեր սերունդների ազգային և քրիստոնեական ինքնությանը, հայ տեսակին: Նպատակն ակնհայտ է` հային կտրել իր հոգևոր ու մշակութային արմատներից:

«Նոր Հայաստանի» կրթության պատասխանատուները հիշյալ առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում հայ հեղինակների փոխարեն, կարծես հանկարծակի հայտնաբերել են, ասենք, թուրք կամ մոնղոլ հեղինակների, նրանց ստեղծագործություններ ու, հետևաբար, որոշել առաջիկայում նրանց ռադ անել: Մինչդեռ Խոսքը Գրիգոր Նարեկացու («Մատյան ողբերգության»), Մովսես Խորենացու, Եղիշեի, Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Նաղաշ Հովնաթանի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ֆրիկի, Ղևոնդ Ալիշանի, Ղազարոս Աղայանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի, Ռուբեն Սևակի, Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի, Արշակ Չոպանյանի, Ռափայել Պատկանյանի, Սմբատ Շահազիզի և հայ այլ հեղինակների ստեղծագործությունների, նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկությունների մասին է:

Ավելին. Հայաստանում իշխանությունը բռնազավթած վայ իշխանավորները նախատեսելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վերացնել, այսօրվանից էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծելու Հայաստանում ակտիվորեն գործող բազմաթիվ, այդ թվում նաև քայքայիչ և ամբողջատիրական աղանդների ու նրանց գործունեության համար:

Թերևս միայն դեգեներատները կարող են մտածել, թե հայերիս հանդեպ այս չարագործության հեղինակները սոսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն ու նշված նախարարության այլ չինովնիկներն են, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է այդ ամենին, և եթե իմանա, դեմ է լինելու: Փաշինյանն իրականում բոլորից շուտ է այս ամենին տեղյակ և կողմ նախատեսված չարագործություններին, դրանք հենց նրա՛ գիտությամբ ու կամոք են նախատեսում անել, եթե ոչ` անմիջական հրահանգով:

Ձեզանից ոմանք դեռ չե՞ն հասկացել, թե ամենևին էլ ոչ թավշյա այս չարագործներն ուր են ուզում տանել Հայաստանը, ինչ ուղիով, որ երկրների պես են ուզում դարձնել և ինչու… Կեղծ են ազգայինի և հայի մասին Փաշինյանի բոլոր խոսքերը, դրանք սոսկ միամիտներին խաբելու, մոլորեցնելու համար են, ինչպես աղանդներն են խաբում ձեզանից ոմանց և խաբելու է Նեռը, երբ ասպարեզ գա ու ներկայանա իբրև Քրիստոս:

Ի՞նչ է նշանակում մեր հանրակրթական դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարելը, դրանով Սորոսը, սորոսականները, Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ի՞նչ ուղի են կանխագծել Հայաստանի համար:

Ամբողջը մեկ հոդվածով ներկայացնել հնարավոր չէ: Բացի նրանից, որ մոտ ապագայում ձեզանից էլ ավելի շատերի զավակները, քան այսօր, և ավելի դյուրությամբ կընդգրկվեն տարբեր աղանդներում ձեր կամքից անկախ, նույնիսկ ձեր կամքին դեմ գնալով, ու դուք կմղկտաք ձեր աչքերի առջև հոգեպես կորցնելով ձեր իսկ զավակներին, պատրաստ եղեք, որ հանդուրժելու, չընդվզելու, ոտքի չելնելու և այս իշխանություններին իրենց աթոռներից չքշելու դեպքում Հայաստանը շուտով կտեսնեք անճանաչելիորեն փոխված: Ավելի ճիշտ կորսված, մի նոր ԱՄՆ-ի, Եվրոպայի վերածված, իհարկե՛, առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակչության բարեկեցության մակարդակի (այդ բարեկեցությունը կլինի սոսկ իշխանավորների համար): Եվ այն ժամանակ իրենց խիղճը չկորցրած մարդիկ չեն ուզենա նույնիսկ այդ երկիրը Հայաստան անվանել, դա կհամարեն սրբապղծության պես մի բան, երբեմնի Հայաստանի հիշատակի անարգում, կնախընտրեն այն Սորոսստան անվանել:

Այդ Սորոսստանում արդեն պաշտոնապես կգրանցվի սատանայապաշտների «Սատանայի եկեղեցին», և նույնքան կամ, թերևս, ավելի շատ իրավունքներ կունենա, քան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Որպեսզի պատկերացնեք, թե սատանայապաշտներն այսօր ինչ իրավունքներ ունեն ԱՄՆ-ում, և որքան են լկտիացել, ծանոթացեք ընդամենը մեկ տեղեկության: ԱՄՆ-ում վաղուց գրանցված ու գործող «Սատանայի տաճարը», «The Hill»-ի տեղեկացմամբ, սպառնացել է դատի տալ Միսիսիպիի իշխանություններին, եթե նահանգի դրոշի վրա հայտնվի «Մենք հավատում ենք Աստծուն» գրությունը:

Ձեզանից ոմանք չե՞ն հավատում, որ Սորոսստանում նման բան կարող է լինել… Այո՛, չի կարող, բայց ոչ այն պատճառով, որ չի կարող լինել «Սատանայի տաճար» կամ «Սատանայի եկեղեցի», ու նման դեպքում չի սպառնա դատի տալ, այլ որովհետև փաշինյանական իշխանությունը, որը բաղկացած է նաև բացահայտ աթեիստ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանից, Սորոսի, սորոսականների, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների, սեռական փոքրամասնությունների կամ ԼԳԲՏ-ների աչքի լույս, Երևանում սատանիստական ռոք խմբերի համերգներն իր պաշտպանության տակ վերցրած, հովանավորած, ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանից ու նրանց նմաններից, երբեք, կրկնում ենք, երբե՛ք չի գնա մեր դրոշի վրա կամ որևէ այլ տեղ «Մենք հավատում ենք Աստծուն» գրությունը զետեղելու քայլին: Ավելի շուտ իրենց «խարակիրի» կանեն, քան թե…

Արթուր Հովհաննիսյան