ԱՄՆ ձախողումը Ռուսաստանի և Իրանի հետ «գազային պատերազմում»

Աշխարհում բացի «կորոնավիրուսի դեմ ճակատամարտից», բացի «նավթային պատերազմից», վերջապես, բացի բազմաթիվ «պրոքսի-պատերազմներից», արդեն մոտ 15-20 տարի շարունակ տեղի է ունենում «գազային պատերազմ»: Մենք դրա մասին հազվադեպ ենք գրել: Բայց պնդում ենք, որ Սիրիայի դեմ ագրեսիան, որն իրականացրել են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ահաբեկիչների միջոցով, 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումը նույնպես վերաբերում են «գազային պատերազմին»: Այս պատերազմի առարկան Ռուսաստանում և Իրանում գազի արդյունաբերությունն է: Ճիշտ այդպես` ոչ միայն Ռուսաստանում, այլև Իրանում: Մոսկվայի և Թեհրանի համար փորձել և փորձում են փակել ճանապարհը դեպի եվրոպական գազի շուկա: Երկրորդ նպատակը Ռուսաստանի և Իրանի կործանումը և ոչնչացումն է, և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս բացահայտել են ամերիկացիներին և ԱՄՆ-ի նպատակները: ԱՄՆ-ի (և Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան ամերիկացիների կողքին, անցյալում՝ նաև Քաթարը և ԱՄԷ-ն էին) քաղաքականությունը  ստիպեց Ռուսաստանին և Իրանին իրենց գազի արտահանման մեծ մասը ուղղել դեպի Չինաստան: Եվ այսպես ձևավորվեց Մեծ Եվրասիական Տրիումվիրատը: Հասկանալի է, որ Եվրասիայի երեք տերությունները՝ Սիրիայի պատերազմը միասին են տանում. թշնամին չի թաքցնում այն ​​փաստը, որ ցանկանում է  ոչնչացնել Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Մենք բազմիցս գրել ենք. հենց այդ երկրներին Վաշինգտոնը սպառնալիք է անվանում և համարում է Ամերիկայի թշնամիները:

Հունիսի 19-ին ազդեցիկ գերմանական «Die Welt» թերթը անսպասելի գրել է, որ Միացյալ Նահանգները այլևս ոչ մի ձև ու ոչ մի լծակ չունեն ազդելու «Հյուսիսային հոսք-2»-ի վրա, որը եվրոպական ուղղության Ռուսաստանի առաջնահերթ գազային նախագծերից է: Ռուսաստանը, այնուամենայնիվ, գտավ եղանակ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն ավարտելու համար Ռուսաստանում «Գազպրոմ»-ին պատկանող «Ակադեմիկ Չերսկի» նավը գրանցելով STIF հիմնադրամում: Մոսկվան միջոց է գտել ամերիկյան պատժամիջոցների շրջանցելու համար: Այժմ ՌԴ-ը հնարավորություն ունեցավ ավարտին հասցնել գազատարը՝ առանց վախենալու սահմանափակումներից և պատժամիջոցներից: Նշվում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը գրեթե ավարտված է: Այն կառուցվում է Բալթիկ ծովի հատակի երկայնքով՝ Ռուսաստանից Գերմանիա, որպեսզի ապահովի գազի ուղղակի մատակարարումը Եվրոպա: Ներկայումս ակնկալվում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կգործարկվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Այդ գազային մայրուղու 10%-ից պակաս մասը մնում է ավարտել, բայց բազմաթիվ խնդիրներ խանգարում են դրան: Հիմնականը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի պատժամիջոցներն արդեն անցած տարվա դեկտեմբերին ստիպել են շվեյցարական «Allseas» ընկերությանը դադարեցնել աշխատանքը և դուրս բերել իր նավերը: Ռուսաստանում կարծում են, որ հնարավոր է աշխատանքներն ավարտին հասցնել իրենց սեփական նավերի ուժերով, այդ թվում՝ «Ակադեմիկ Չերսկի» գազատարի տարածիչ և «Ֆորտունա» նավերի օգնությամբ: Ծրագրի հաջող ավարտին հույսեր է ներշնչում Բեռլինի հաստատուն դիրքորոշումը: Հունիսի 16-ին Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները ընդլայնելու ԱՄՆ մտադրությունները չեն փոխել գերմանական կառավարության դիրքորոշումը ծրագրի իրականացման վերաբերյալ: Այսօր առաջնահերթ խնդիրը աշխատանքը վերսկսելու համար Դանիայից թույլտվություն ստանալն է: Դանիայի էներգետիկ գործակալությունը (DEA) կարծում է, որ «Հյուսիսային հոսք -2»-ում գազի խողովակների տարածիչի մասին որոշումը կկայացվի մինչև հուլիսի կեսը:

… Ինչ վերաբերում է ռուս-գերմանական հարաբերություններին, որոնք հիմնված են հենց գազային համագործակցության վրա, դրանք լի են հակասություններով և անակնկալներով: Մենք չենք կարողանա պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք ծագում են ռուս-գերմանական հարաբերությունների վերլուծության ընթացքում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքը՝ հունիսի 21-ին «Ռուսաստան: Կրեմլ: Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատասխանեց այս և նման այլ հարցերի. «Գիտեք, եղել է մի ժամանակաշրջան, երբ Ռուսաստանը, ցավոք սրտի, չէր համարձակվում հայտարարել իր ազգային շահերի մասին: Այն փաստը, որ մենք սկսեցինք դա անել 2000-ականների սկզբին, ես վստահ եմ, որ դրանում ոչ մի արտառոց, տրանսցենդենտ և համաշխարհային պրակտիկային չհամապատասխանող բան չկա: Պարզապես ոչ բոլոր երկրները, ոչ բոլոր պետություններն ունեն այդպիսի արտոնություն, առավելություն`պայքարել իրենց շահերի համար: Էգոիզմը և սեփական ազգային շահերի պաշտպանությունը՝ իրարից շատ են հեռու, շատ են տարբերվում: Որովհետև, էգոիզմը միայն մարդու կամ իր երկրի վրա կենտրոնացումն է, իսկ ազգային շահերի պաշտպանությունը ներառում է մեր գործընկերների հետ փոխընդունելի լուծումների որոնում»: Բայց բազմիցս ստուգված գործընկերների, ոչ թե բացահայտ թշնամիների հետ…

Սերգեյ Շաքարյանց