ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ «Բաց երկնքի պայմանագրի» շրջանակներում հարցերը լուծելու համար

ԱՄՆ-ը դեռ պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ «Բաց երկնքի պայմանագրի» շրջանակներում հարցերը լուծելու համար: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը հրապարակված Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում այն երկրների վերաբերյալ, որոնք հետևում են զենքի հսկողության, չտարածման և զինաթափման մասին համաձայնագրին:

«Քանի դեռ Միացյալ Նահանգները կմնա «Բաց երկնքի պայմանագրի» կողմ, նա կշարունակի սերտ համագործակցել իր աշխատանքային խմբերով, երկկողմ և բազմակողմ այլ հարթակներում դաշնակիցների և խորհրդակցական հանձնաժողովի գործընկերների հետ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից կատարված խախտումների,- ասվում է տեքստում,- Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է բարեխղճորեն աշխատել Ռուսաստանի հետ՝ այս հարցերին լուծումներ գտնելու համար»: