Շաբաթական չորս չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

«Բելավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։

Այս մասին տեղեկացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերություն»,- նշված է հաղորդագրության մեջ։