Ռուսաստանում առաջին անգամ առողջացածների թիվը գերազանցել է COVID-19-ի նոր դեպքերը

Մոսկվայում և ամբողջ երկրում մեկ օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով ապաքինված մարդկանց թիվը գերազանցել է արձանագրված նոր դեպքերի քանակը: Այս մասին փաստում է օպերատիվ շտաբի տվյալները:

Մայրաքաղաքում կորոնավիրուսի նոր դեպքերը 2 699 է, երկրում՝ 8 764: Մոսկվայում ապաքինվել է 5 440-ը (այդ տվյալները նախկինում հայտարարվել էր փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի կողմից), Ռուսաստանում՝ 9 262 հիվանդ: