Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել նաև ՀՀ և ԱՀ  նախկին 4 վարչապետները: