Էդմոն Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ի երկու հանձնաժողովների անդամ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ։ Այս մասին պատգամավորը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) կազմից ներկայացված են ընդամենը երեք հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը նաև որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունս կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից»:
Edmon Mrukyan-ի ֆեյսբուքյան էջից
Այսօր նշանակվել եմ ԵԽԽՎ երկու կարևոր հանձնաժողովների անդամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների…
Опубликовано Edmon Marukyan Пятница, 25 января 2019 г.