Հանրաքվեին մասնակցելով՝ քաղաքացիները հետագայում կենթարկվե՞ն քրեական պատասխանատվության (տեսանյութ)

Փետրվարի 17-ից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը։

61 իրավաբաններից կազմված խումբը քաղաքացիական նախաձեռնությամբ դիմել է ԿԸՀ, որպեսզի պաշտոնապես գրանցվի որպես «Ոչ»-ի կողմ։

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանք քարոզչություն չեն իրականացնելու․ «Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում