Առաջադրվել են Աժ 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Այսօր ԱԺ խմբակցություններն առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ 8 մշտական հանձնաժողովները կգլխավորեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը  ԲՀԿ-ն և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանը»:

«Իմ քայլը» դաշինքին բաժին են հասել հետևյալ հանձնաժողովները․  Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Նարեկ Զեյնալյան,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Ռուբեն Ռուբինյան,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Մխիթար Հայրապետյան,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ նախագահի թեկնածու՝ Արման Եղոյան,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Քոչարյան,

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյան,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Վարազդատ Կարապետյան,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյան:

ԲՀԿին բաժին են հասել՝

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան,

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահի թեկնածու՝ Միքայել Մելքումյան:

«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: