3-ամյա երեխան ինքնուրույն դուրս է եկել տայգայից

Խաբարովսկի երկրամասում 3-ամյա տղան մենակ է մնացել գիշերային տայգայում, բայց կարողացել է ինքնուրույն դուրս գալ անտառից։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Կենայ գյուղի ղեկավարությանը։

3-ամյա տղային հայրը տարել է իր հետ, երբ ձնագնացով ուղևորվել է առաջիկա ձկնորսության համար տեղ ընտրելու։ Երբ թեք ափով իջել են դեպի գետը, ձնագնացը սահել ու հայտնվել է սառույցի բարակ շերտի վրա։ Հայրը ափ է բերել երեխային, իսկ ինքը փորձել է շրջադարձ կատարել և դուրս բերել ձնագնացը ամուր սառցաշերտի վրա։ Սառույցը կոտրվել է, տղամարդը հայտնվել է ջրում։ Հայրը հասցրել է գոչել երեխային, որ վազի տուն։

Փոքրիկը զարմանալիորեն կարողացել է ինքնուրույն դուրս գալ տայգայից՝ անցնելով մոտ երեք կիլոմետր, և մոտեցել է գյուղին։ Այդ վայրերում մարդիկ հազվադեպ են լինում։ Տղայի բախտը բերել է, ճանապարհին նա հանդիպել է իր գյուղից մի տղամարդու, որն էլ տուն է հասցրել փոքրիկին։

Այդ պահին տայգայում -30-35 աստիճան սառնամանիք է եղել։ Զարմանալի է, որ երեխան չի շփոթվել և անտառից դուրս է եկել ինքնուրույն։

Հաջորդ օրը տղան բարձր ջերմություն է ունեցել, այժմ բուժվում է տանը։ Հոր մարմինը փնտրում են փրկարարները։

 

Տեսանյութը՝

https://www.gazeta.ru/social/2018/12/24/12106297.shtml?updated