Առաջադրվել են Աժ 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
Այսօր ԱԺ խմբակցություններն առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ 8 մշտական հանձնաժողովները կգլխավորեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը ԲՀԿ-ն և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանը»:
«Իմ քայլը» դաշինքին բաժին են հասել հետևյալ հանձնաժողովները․ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Նարեկ Զեյնալյան,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Ռուբեն Ռուբինյան,
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Մխիթար Հայրապետյան,
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ նախագահի թեկնածու՝ Արման Եղոյան,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Քոչարյան,
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյան,
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Վարազդատ Կարապետյան,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյան:
ԲՀԿ–ին բաժին են հասել՝
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան,
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահի թեկնածու՝ Միքայել Մելքումյան:
«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: