ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 101 ԱՄՅԱԿ

Այսօր տոնում ենք Փաստաբանության ստեղծման 101 ամյակը։

Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։

ՈՒղիղ 101 տարի առաջ, 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի (պառլամենտի) կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել էր փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել է փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները և մի շարք այլ հարաբերություններ։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբաններին «Փաստաբանի օրվա‰ կապակցությամբ։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 101 ԱՄՅԱԿԱյսօր տոնում ենք Փաստաբանության ստեղծման 101 ամյակը։Փաստաբանությունը, որպես…

Опубликовано Արա Զոհրաբյան Четверг, 5 декабря 2019 г.