Ռուս-ուկրաինական հարաբերությունները՝ որպես Արցախյան հիմնախնդրի լուծման շարժառիթ

Նեոբանդերական ​​Ուկրաինան շարունակում է խաղալ «Ռուսաստանի գրգռիչի» դերը, որը նրան հատկացրել են ԱՄՆ առաջնորդներն ու ՆԱՏՕ-ի հրամանատարությունը: Սակայն դեկտեմբերի 2-ին պաշտոնական Կիևը, ինչպես ասում են, ստացել է «от души по мозгам»: Դժբախտաբար, նեոբանդերական Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նման բանավոր «մենամարտերը» հազվադեպ չեն, բայց այս անգամ բանդերականները հատել են պարկեշտության բոլոր սահմանները: Ամեն ինչ սկսվել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի փաստերի հանգիստ արձանագրությամբ, որը պարզապես նախազգուշացրել է՝ մեկնաբանելով Ժնևում ՄԱԿ-ի ֆորումում ուկրաինական պատվիրակության գործողությունները (որը խափանել է Ղրիմի թաթարներին ներկայացնող պատգամավոր Ռուսլան Բալբեկի ելույթը), որ ուկրաինական նացիզմը ազգային քաղաքականության ոլորտում վկայում է փոքր ազգերի նկատմամբ Կիևի անհանդուրժողականությունը, ինչը կարող է հանգեցնել մի շարք տարածաշրջանների՝ Ուկրաինայի կազմից դուրս գալուն: Եվ Վոլոդինը ճիշտ է. վաղուց արդեն «ստորգետնյա» դժգոհություն է առաջացել ռուսիններով, հունգարացիներով խիտ բնակեցված տարածքներում և այլն: Կիևում նացիստները պարզապես ձևացնում են, որ իրենք «չգիտեն», որ այս հանրապետությունը մոնոէթնիկ չէ, այնտեղ ապրել և ապրում են տասնյակ ժողովուրդների ներկայացուցիչներ, ովքեր ապրում են իրենց հողերում դարեր ի վեր, երբ նույնիսկ «Ուկրաինա» բառը հորինված չէր: Ներեցեք, բայց այդ բառը նշանակում է միայն՝ «ծայրամաս», «սահման», դե՝ նշեք մեզ «սահմանապահ» որևէ մի ազգ…

Պատասխանելով Վոլոդինին՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան ընկավ հիստերիայի մեջ: Նա հայտարարել է, որ մարզերից-շրջաններից ոչ մեկը իբր դուրս չի գալու Ուկրաինայի կազմից: Իսկ Կիևը պատրաստ է ընդունել Ռուսաստանի մի քանի մարզեր՝ «պատմական արդարությունը, ժողովրդավարական կառավարումը վերականգնելու, կյանքի եվրոպական չափանիշներ ներդնելու համար», նշել է նա: Սա զանգվածային գործազրկության, կոմունալ սակագների անվերահսկելի բարձրացման իմաստով, հատկապես էներգակիրների սակագների և սպառողական ապրանքների, «ԼԳԲՏ խմբերի» օրինականացման և այլն, այդպե՞ս է,- ուզում եմ հարցնել պարոն Կուլեբային: Այդպիսի «եվրոպական ստանդարտը» պետք չէ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներին. շուտով մեր Հայաստանի քաղաքացիները ևս ոտքի կկանգնեն և կվտարեն «եվրոպական կենսամակարդակի» կողմնակիցներին, ես անձամբ կարող եմ հավաստիացնել ուկրաինացիներին և նրանց նացիստական ​​առաջնորդներին:

Եվ ահա դեկտեմբերի 2-ին եկել է պաշտոնական Մոսկվայի հերթը պատասխան տալ Կիևի նեոբանդերական իշխանություններին: Իր ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կուլեբայի խոսքերը, հիշեցրել է, որ «մեկ «ռուսական մարզ» արդեն եղել է Ուկրաինայի կազմում»՝ նկատի ունենալով, իհարկե, Ղրիմի Հանրապետությունը: «Նրան այնտեղ դուր չի եկել»,- ասել է Զախարովան՝ ուկրաինացի նացիստներին առաջարկելով երբեք չմոռանալ այդ մասին: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կլիմովը նույնիսկ ավելի կոշտ է արձագանքել: «Վիճաբանության հետ կապված ոգևորության մեջ այնտեղ (այսինքն՝ Ուկրաինայում) բանավոր լուծ են արտադրում: Իրավական տեսանկյունից մեր քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է այսպիսի հայտարարություններին,- ասել է նա: – Պատմական արդարությո՞ւն: Նրանք արդեն շատ բաներ են ասել իրենց մասին: Օրինակ՝ Ուկրաինան Քրիստոսի ծննդավայրն է: Մեծության մոլուցքը շեղում է, այստեղ պետք է տարբեր տեսակի մասնագետներ օգնեն, ոչ թե քաղաքական գործիչները: Ես նույն կերպ առաջարկում եմ Լուսին և Մարս մոլորակներին «Ուկրաինայից ժողովրդավարություն բերել»:

Այնուամենայնիվ, լիովին անկեղծ լինելու համար անձամբ ինձ հետաքրքրել է ռուս սենատոր Կլիմովի պատասխանի երկրորդ մասը: ««Իրենց տեղեկատվության համար ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ իրենք են որոշում իրենց գոյության ձևը: Ղրիմի ժողովուրդը ժողովրդավարական ընթացակարգերով ընտրել է Ռուսաստանի կազմում գոյության ձևը, սա հաշվի չի առնվում: Այսպիսով, ի դեպ, միավորվել են երկու Գերմանիաները, ԳԴՀ-ում հանրաքվե չի եղել: Իսկ Արևելյան Գերմանիայում ապրող մարդիկ մինչև այժմ վշտանում են իրենց հետ կատարվածի համար։ Կոսովոյում նույնպես հանրաքվե չի եղել: Քաղաքական գործիչներն արդեն իրենց ժողովրդի մեջ սերմանել են այն գաղափարը, որ միլիոնավոր մարդիկ պատրաստ են այնտեղ (այսինքն՝ Ուկրաինայում) միանալ Ռուսաստանին: Սա պատմական փաստ է, որն արդեն հինգ տարեկան է»:

Արտահայտեմ միայն իմ անձնական տեսակետը: Մեր համաքաղաքացիները տեսնում են, որ Ռուսաստանում կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր քաջ գիտակցում են, որ, ճիշտ է, «մարդիկ իրենք են որոշում իրենց գոյության ձևը», և անհրաժեշտ է հանրաքվե: Եվ ռուս քաղաքական գործիչները երբեք չեն մոռանում և երբեք չեն հոգնում ԱՄՆ-ին և ԱՄՆ-ին ենթակա երկրներին հիշեցնել, որ «Կոսովոյում նույնպես հանրաքվե չի եղել»: Ահա Հայաստանի և Արցախի իշխանությունների համար գործունեության դաշտը: Քանի դեռ կա «ուկրաինական հարց», առաջ գնացեք, Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչներ և դիվանագետներ: Աշխատեք Մոսկվայում օր ու գիշեր՝ չհոգնելով, չհանգստանալով․ ձեր սուրբ պարտքն է ազգի առաջ համոզել Ռուսաստանին մի պարզ ճշմարտություն. Արցախի ինքնորոշումն առավել ևս այն բանի արդյունք է, որ «մարդիկ իրենք են որոշում իրենց գոյության ձևը» և անտեսել 1991թ․ դեկտեմբերին Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ հանցագործություն է

Սերգեյ Շաքարյանց