Պուտինը պահպանում է Արևմուտքի ավերած արժեքները. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում և առաջ է մղում այն ​​արժեքները, որոնք Արևմուտքը երկար ժամանակ փորձում էր ոչնչացնել: «Թվիթերում» գրել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը։

«Հիացմունքի արժանի է, որ Ռուսաստանի նախագահը Աստծո և ընտանիքի մասին խոսում է որպես կարևոր արժեքների, մինչդեռ Արևմուտքը ոչնչացնում է դրանք»,- մեկնաբանել է նախկին խորհրդականը։

Երեքշաբթի օրը Պուտինը ուղերձ էր հղել Դաշնային ժողովին, որում անդրադարձել էր ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին։ Նախագահն իր ելույթում անդրադարձավ նաև արևմտյան հասարակության հոգևոր քայքայման խնդրին։

Պուտինը նշել է, որ արևմտյան երկրները զբաղված են ընտանիքի, մշակութային և ազգային ինքնության ոչնչացմամբ, երեխաների նկատմամբ այլասերվածությամբ և ծաղրանքով՝ ընդհուպ մինչև մանկապղծությամբ։