«Արզնի Կաթնամթերք»-ը և «Ապարանի Պանրի Գործարան»-ը բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են մակնշել և իրացրել․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Հանձնաժողովից հայտնում են, որ տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

 https://ef.competition.am/…/DA753B12-4DC0-4EA1…/download

https://ef.competition.am/…/44688D48-13D8-4286…/download ։