Ռուս խաղաղապահները արցախցի պատգամավորներին թույլ չեն տվել անցակետն անցնել․ 24news

Արցախի Ազգայի ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և նույն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին ռուս խաղաղապահների առաջին անցակետում կանգնեցրել ու թույլ չեն տվել առաջ գնալ։ Տեղեկությունը 24News-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց Դավիթ Գալստյանը։

Արցախցի գործիչները գնալիս են եղել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն առավոտվանից փակել են, այսպես կոչված, «ադրբեջանցի բնապահպանները»․ վերջիններս վրաններ են արդեն տեղադրել։

Ճանապարհով երթևեկությունը կանգնեցվել է ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարության հրահանգով։