«Եռաբլուրում» կարմիրբերետավորները Փաշինյանի այցին ընդառաջ քաշքշելով բերման են ենթարկել զոհվածների ծնողներին

Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:

Կարմիր ու սև բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսել են բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դավաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները: