Ադրբեջանում Ալիևին քննադատելու համար ձերբակալվել է «Դեմոկրատիա-1918» շարժման հիմնադիրը

Ադրբեջանում Իլհամ Ալիևի անմիջական ուղղորդմամբ շարունակվում են հալածանքները և բռնաճնշումները բոլոր այն երիտասարդների նկատմամբ, որոնց համար խաղաղությունը և հարևանների հետ խաղաղ համակեցությունը ոչ թե կասկածելի նպատակներ հետապնդող քարոզչության միջոց է կամ թե միջազգային կազմակերպությունների աչքերին փչվող թոզ, այլ այնպիսի արժեք, որի համար պատրաստ են պայքարել մինչև վերջ, մեղադրվել պետական դավաճանության մեջ և հայտնվել Բաքվի կալանավայրերում։

Այսօր Ադրբեջանում ՀՀ դեմ Իլհամ Ալիևի սանձազերծած հերթական սադրանքը և ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ունեցած նկրտումները քննադատելու համար ձերբակալվել է «Դեմոկրատիա-1918» շարժման հիմնադիր Ահմադ Մամմադլին։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից