Ավագանին կքննարկի Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը
Սեպտեմբերի 13-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում է քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում։
Այս պահին Երևանի քաղաքապետն չորս տեղակալ՝ առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյան, տեղակալներ՝ Գևորգ Սիմոնյան, Ստեփան Մաչյան, Սուրեն Գրիգորյան։