ԱՄՆ-ում Բայդենի համար տհաճ ճշմարտություն են բացահայտել

Ամերիկացիները չեն հավատում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պնդումներին, թե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է երկրում վառելիքի գների աճի համար, ասել է Fox News-ի մեկնաբան Դուգլաս Մյուրեյը։

Ինչպես նշել է լրագրողը, վերջին կես տարում Բայդենի վարչակազմը փորձում է բոլոր խնդիրները բարդել ՌԴ նախագահի վրա, սակայն այս դեպքում կան մի քանի «խնդիրներ»։

«Դրանցից մեկն այն է, որ ամերիկացիները չեն հավատում դրան: Մենք գիտենք, որ այս վարչակազմի իշխանության հենց սկզբից մենք խնդիրներ ենք ունեցել էներգետիկայի հետ կապված»,- նշել  է նա։

Նրա խոսքով, ԱՄՆ-ում հասկանում են, որ հենց Բայդենն է արգելափակել Կանադայից եկող նավթամուղը՝ փորձելով հնարավորինս «կանաչ» քաղաքականություն վարել։ Արդյունքում ամերիկացի առաջնորդը ստիպված է «շրջել աշխարհով մեկ՝ աղաչելով ուրիշներին, որ մեզ նավթ մատակարարեն»։