Ազգային ժողովն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի և կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով։

Որոշման մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների  լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»:

Ըստ այդմ՝ ՍԴ-ի դրական որոշման դեպքում մանդատներից կզրկվեն խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, բացի Թագուհի Թովմասյանից և Իշխան Զաքարյանից: