Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց․ դատարանը վերանայել է որոշումը

Նիկոլ Փաշինյանի կողմից առերև ույթ պետական դավաճանություն կատարելու և  պաշտոնեական լիազորություններն առերև ույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը դատավոր Կարեն Բիշարյանի որոշմամբ այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Այս տեղեկությունը հայտնեց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդման ենթարկելու պահանջով բողոքը Վերաքննիչ դատարանը որոշել էր քննել դռնփակ ռեժիմով։