ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հանգեցնում է հումանիտար աղետների. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
Հակամարտություններ սանձազերծելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հանգեցնում է բնակչության հսկայական կորուստների և հումանիտար աղետների պատճառ է դառնում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը։ Գրում է tvzvezda.ru-ն:
«Հակառակ հայտարարված պաշտպանական էությանը, ՆԱՏՕ-ն նպատակաուղղված կերպով պատերազմներ է սանձազերծում ինքնիշխան պետությունների դեմ՝ պատճառելով ահռելի կորուստներ բնակչության շրջանում և հումանիտար աղետներ», – հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքն է հրահրում հակամարտությունները ինքնիշխան պետությունների դեմ։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիջյանը գրառում էր հրապարակել ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության մասին։ Դիվանագետը հրապարակել է պատկեր, որը ցույց է տալիս դաշինքի երկրների քարտեզը 1990-ի դրությամբ, և նմանատիպ քարտեզը 2019-ի դրությամբ: