Չինաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է ՆԱՏՕ-ի խոստումները՝ դեպի արևելք չընդլայնվելու մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը գրառում է կատարել ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Դիվանագետը տեղադրել է պատկեր, որը ցույց է տալիս դաշինքի երկրների քարտեզը 1990 թվականի դրությամբ, և նմանատիպ քարտեզը 2019 թվականի դրությամբ:

Լիջյանը նկարն ուղեկցել է 1990 թվականին Գորբաչովի և Բեյքերի միջև բանակցություններին հաջորդած հուշագրից մեջբերումով։ Ինչպես հետևում է մեջբերումից, դաշինքի ներկայացուցիչն այն ժամանակ խոստացել էր, որ ՆԱՏՕ-ն ոչ մի թիզ չի շարժվի դեպի արևելք։

«ՆԱՏՕ-ի «մեկ թիզ դեպի արևելք» չընդլայնվելու խոստումն իրականում այսպիսի տեսք ունի»,- գրել է խոսնակը Թվիթերի իր միկրոբլոգում։

Նկարը ցույց է տալիս, թե ինչպես է ՆԱՏՕ-ն վերջին երեսուն տարիներին մեծացրել իր ազդեցության գոտին արևելյան ուղղությամբ։