Ռադայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի մի քանի տարածքների հնարավոր կորստի մասին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան կարծում է, որ իր երկիրը, ամենայն հավանականությամբ, կկորցնի մի քանի տարածք։ Նրա խոսքով, Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան կարող են հավակնել որոշ հողերի, որոնք Խորհրդային Միության ժամանակ դարձել են Ուկրաինայի մաս: Գրում է tvzvezda.ru-ը:

Կիվան կարծում է, որ նման սցենարը հնարավոր է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վարած քաղաքականության շնորհիվ։

«Տերնոպոլի, Չեռնովիցի, Վոլինի, Լվովի շրջանները վաղուց են պատրաստվել դրան՝ ստանալով երկրորդ քաղաքացիությունը և անհամբեր սպասում են իրենց «անեքսիային», – գրել է նա իր Թելեգրամում։

Այն, որ Իոսիֆ Ստալինը Հայրենական մեծ պատերազմից հետո Ուկրաինային է միացրել այն հողերը, որոնք նախկինում պատկանում էին Լեհաստանին, Ռումինիային և Հունգարիային, երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը դիմել է քաղաքացիներին և հայտարարել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման մասին։