ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին։

Ինչպես փետրվարի 23-ի ասուլիսում նշեց Թաթոյանը, ինքն այցելել է բերման ենթարկվածներին, այդ թվում՝ լրագրողին, զրուցել ոստիկանների հետ։

Թաթոյանի խոսքով, բերման ենթարկվածները պատմել են, որ ուժ է կիրառվել։ Հարցեր կան՝ կապված բերման ենթարկելու հիմքերի հետ, հավելեց Թաթոյանը։ Սակայն ոստիկանները ևս բողոքում են  իրենց նկատմամբ անընդունելի վերաբերմունքից։