Եվրոպական խորհրդի նախագահը մեկնաբանել է 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը

ԵՄ-ն պահպանում է կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։ Այս մասին իր Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ վերադարձը Հայաստան Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո դրական իրադարձությունների եւս մեկ նշան է։ ԵՄ-ն աջակցում է կայունությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»,- նշել է նա։