Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են քրեականացնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային արտահայտությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը և Աղվան Վարդանյանն առաջարկում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում և սահմանել պատիժ՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտություններ անելու, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։

Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը կպատժվի տուգանքով` 1 կամ 2 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելըկ կպատժվեն տուգանքով՝ 2-ից 3 միլիոն դրամի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: