Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: