ՀՀ հինգ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։

Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։