Սահակաշվիլին Ղազախստանի դեմ ահաբեկչության կազմակերպիչների՞ց
Ղազախստանում խափանված հեղաշրջման մասին շատ անսովոր, իսկ երբեմն էլ՝ տարօրինակ մեկնաբանությունները են հնչում Կովկասից։ Այն, ինչ «ասում են» Երևանում և հնագույն արիական Բագուան քաղաքում, այժմ կարևոր չէ։ Ամենազարմանալին այս օրերին հնչեց… ամերիկամետ Վրաստանից. Միխեիլ Սահակաշվիլին Ղազախստանում ահաբեկչության հնարավոր կազմակերպիչներից մեկն է, հունվարի 9-ին հայտարարել է բաթումցի փաստաբան Կախաբեր Ռոդինաձեն։ Հայաստանի քաղաքացիներին ներկայացնում ենք պարոն Ռոդինաձեի պատճառաբանությունների և հայտարարությունների տրամաբանությունը…
Ուկրաինան կուրորեն կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի առաջադրանքը, հնարավորություն տվեց այսպես կոչված ղազախ ընդդիմադիրներին (այսինքն՝ ահաբեկիչներին) ահաբեկչական գործունեություն ծավալել իր տարածքում, այդ թվում՝ ինտերնետի միջոցով, ասում է բաթումցի իրավաբանը։ «Ալմաթիում և Աստանայում ահաբեկիչների պարտությունից հետո, Կիևի իշխանությունները սարսափելի վախեցան, նրանք հասկացան, որ ղազախ ահաբեկիչներին ցուցաբերած հետագա աջակցությունը կհանգեցնի Ուկրաինայի տնտեսական շրջափակմանը Ղազախստանի կողմից, ներառյալ էներգառեսուրսների մատակարարման դադարեցումը: Նեո-բանդերականները հասկացան, որ ամեն ինչ վատ է և այժմ փորձում են խաբել աշխարհին էժանագին հնարքներով։ Արդեն հունվարի 7-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել «ղազախ ակտիվիստներին»՝ Զամանբեկ Թլեուլիևին և Էլդոս Նասիպբեկովին, որպեսզի երկրի (Ուկրաինայի) իշխանությունները կարողանան ասել, որ իրենք իբր «այդ ամենի հետ կապ չունեն», ավելին, նույնիսկ իրենք են խափանել ահաբեկիչների գործունեությունը։ Սակայն սա ԱՄՆ խամաճիկների խորամանկ հնարքն է. երբ պարզ չէր, թե ով է հաղթելու, նրանք «ղազախ ակտիվիստներին» պահում էին ռեզերվում։ Եթե ահաբեկիչները հաղթեին, ուրեմն հենց այս «ղազախ ակտիվիստները» հերոս կհռչակվեին, իսկ որպես վճար կպահանջեին նավթն ու գազը՝ ձրի, իհարկե»,- պնդում է փաստաբան Ռոդինաձեն։
«Ղազախ ահաբեկիչներին ուկրաինական իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ հարց է ծագում Միխեիլ Սահակաշվիլու դերի մասին, որը Ուկրաինայի պետական պաշտոնյա է և բացահայտորեն իր աջակցությունն է հայտնում ղազախ ահաբեկիչներին, բարեբախտաբար՝ վերջապես, վրացական բանտից»,- շարունակում է Ռոդինաձեն: Սահակաշվիլին «հեղափոխությունների» գաղափարով պաթոլոգիկ հիվանդ է: Օրինակ, 2005 թվականի աշնանը Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) ուսանողների հետ հրապարակային ելույթում նա ասաց. «Մենք հեղափոխական ենք… ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որը մեզ բարոյական աջակցություն ցուցաբերեց: ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որն աջակցեց Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությանը»: Այնուհետև, խորին երախտագիտության զգացումով Սահակաշվիլին բացատրեց, որ այդ աջակցությունն իզուր չէր. «Մենք կռվել սովորեցինք Սերբիայից, Ուկրաինան՝ մեզանից։ Հիմա մեզ հետ խորհրդակցում է նաև Ղրղզստանը… Որտե՞ղ է լինելու հաջորդ հեղափոխությունը՝ Կենտրոնական Ասիայում… Ցանկացած վայրում, որտեղ մարդիկ ժողովրդավարություն են ուզում… Ես 100%-ով վստահ եմ, որ ամբողջ աշխարհը, յուրաքանչյուր երկիր ժողովրդավարական է լինելու, քանի որ կա ինտերնետ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ոչինչ չի կանգնեցնի գործընթացը. Թեև կան երկրներ, որոնք ունեն շատ նավթ և հետևաբար իրենց անհնազանդ են պահում»: Այս ելույթը նկատի ունենալով՝ ավելի քան հավանական է, որ Սահակաշվիլին, որն անձամբ եղել է Վրաստանում 2003 թվականի պետական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը, անձամբ, ինչպես նաև Ուկրաինայի պետական մարմիններում մի խումբ հանցակիցների միջոցով, ահաբեկչական գործողություններ է կազմակերպել նաև Ղազախստանի դեմ:
Հարց է առաջանում, ասում է փաստաբան Ռոդինաձեն. եթե հաստատվի Սահակաշվիլու մասնակցությունը Ղազախստանում ահաբեկչություն կազմակերպելուն, ապա՝ Վրաստանը հանցագործ Մ. Սահակաշվիլուն կհանձնի՞ Ղազախստանին՝ հետագա պատիժը կրելու համար ղազախական բանտում։
Դե, այս հռետորական հարցին կարելի է հակադարձել. Վրաստանում քիչ բան է փոխվել, որպեսզի պետական հանցագործը, որին, օրինակ, հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի (և, ի դեպ, նաև «հեղափոխական») հարազատները առայսօր մեղադրում են Վրաստանի կառավարության նախկին ղեկավարի սպանության (ոչ թե «դժբախտ պատահար»…) մեջ, հանկարծ տեղափոխվեր…, օրինակ, Հայաստան։ Որովհետև լուրջ կասկածներ կան, որ եթե հետաքննենք ԱՄՆ հատուկ ծառայությունների հանցավոր գործողությունները՝ Վրաստանի «ձեռքերով» կատարած, ապա 2005 թվականից հետո և մինչև Ղազախստանում արյունահեղությունը՝ 2008 թվականի ձմռան-գարնան իրադարձություններն էին․․․ Երևանում։ Ովքեր էին սպանողները 2008 թվականի մարտի 1-ին Երևանում՝ դեռևս ոչ ոք չի խոսում: Բայց 2014 թվականի փետրվարին Կիևում տեղի ունեցած իրադարձությունների համաձայն՝ վրացի դիպուկահարներն արդեն վկայել էին, սկսած 2016 թվականից, որ իրենց կոպտորեն խաբել են «ծառայությունների դիմաց վճարի» հարցում. հենց այդ վրացիները բացահայտեցին «հեղափոխականների» կապը տարբեր երկրների հատուկ ծառայությունների և զանգվածային սպանությունների հետ, որոնք, որպես սադրանք, և՝ ծրագրված սադրանք, խթան դարձան իրավիճակը սրելու և Ուկրաինայում «հեղափոխության» քողի տակ պետական հեղաշրջումն արդարացնելու համար…
Ինչպես տեսնում եք, հարցը Ղազախստանի մեջ չէ՝ պանթուրքիզմի այս օջախի և պանթուրքիզմի տարածման հովանավորներից մեկի՝ այն էլ ամենաբարձր պետական մակարդակով։ Դիվիդենտներ ստացողները Ղազախստանում «հեղափոխականների հաջողության» դեպքում կլինեն, հերթականությամբ՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան, Թուրքիան, ինչպես նաև, իրոք, մեր դեպքում, երբ աշխարհում ոչ ոք չմիջամտեց, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Մերձավոր Արևելքից մեր Արցախ էր բերել առնվազն 5000 ահաբեկչի, և հիմա էլ՝ առնվազն 6-7 հազար ահաբեկիչ (ընտանիքներով) նստած են Գյանջայում (Գանձակում) և սպասում են «երաշխիքներ» Ալիևների կլանից և Թուրքիայից՝ Արցախի և Հայաստանի օկուպացված հատվածներում «հավերժ բնակություն հաստատելու» համար։ Հիմնականում սրանք թուրք-թուրքոմաններ են Իրաքից և Սիրիայից… Բայց եթե հաստատվեն փաստաբան Ռոդինաձեի մեղադրանքները, ապա մենք իրավունք և բոլոր հիմքերն ունենք վստահ լինելու, որ հանցագործ Սաակաշվիլին և Ուկրաինայի նեո-բանդերականները նույնպես ներգրավված էին և 2008-ի մարտի 1-ի Երևանում տեղի ունեցած արյունալի հեղաշրջման փորձի, և 2018-ի գարնան «փողոցային հեղափոխության» մեջ…
Սերգեյ Շաքարյանց