Նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում․ Ավետիք Իշխանյան

ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում նոր զորամասեր է տեղակայում, ամրապնդվում է նաև Հայաստանի տարածքում, գրավելով ռազմավարական բարձունքներ։ Ադրբեջանցի զինվորները ցինիկաբար հարձակվում և Հայաստանի տարածքում մեր զինվորներին են գերևարում, սպառնում, ծաղրում, նվաստացնում մեր գյուղերի հովիվներին, անասուններին գողանում։ Իսկ ու՞ր են հայկական բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը․․․և վերջապես պաշտոնակատար կոչեցյալը։ Այո՛ , նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում, իսկ զոհվածների մասունքնե՞րը․․․Նա շարունակում է պետության, մեր՝ հարկատուների հաշվին շրջագայել, «սեփական» ինքնաթիռով թռչում է Փարիզ, Բրյուսել, հրճվում և վայելում կյանքը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։