Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում

Հասարակության ադեկվատ հատվածը, որը բարեբախտաբար արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։

Տեղի ունեցածը դիակի անարգում է, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչև 2 ամիս ազատազրկում։

Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատաչափեր է նախատեսում։

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։

Եվ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է և այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռևս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու և հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։