Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասացին ՊՆ-ից:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ այսօր կրակոցներ են եղել: